care 42Doctors.am-ը գրում է.

Մազերի ճիշտ խնամքը, արդյունավետ սննդակարգը, հատուկ բուժիչ միջոցների օգտագործումը կօգնեն գեղեցիկ սանրվածք ունենալ մշտապես:
Ի՞նչ կարելի է ասել շքեղ,խնամված, ուսերին ջրվեժի պես թափվող մազերը, իրոք,    
աներևակայելի գեղեցիկ են... Բայց նման մազեր ունենալու համար հատուկ խնամք է պետք:    
        
Ինչո՞ւ են ճյուղավորվում մազերի ծայրերը        
        
Հավանարար, փարթամ մազեր ունեցողների հիմնական խնդիրը մազերի ճյուղավորված ծայրերն են: Դրանք փչացնում են նույնիսկ ամենախիտ ու գեղեցիկ մազերի տեսքը:    
Իսկ ինչո՞ւ են ճյուղավորվում մազերը և ինչպե՞ս խուսափել դրանից: Հիմնական պատճառը անբավարար խնամքն է: ժամանակին մազերը կտրելը տհաճ խնդրի դեմ պայքարի հիանալի միջոց է, իսկ շամպունների, մազերի դիմակների, կոնդիցիոների գրագետ ընտրությունը նպաստում է թարմացված մազերի երկարատև պահպանմանը:    
Պետք է ուշադրություն դարձնել նաև կենսակերպին, սննդին, քնի ռեժիմին: Մազերի վրա ճակատագրական ազդեցություն ունեն սթրեսները այնպես որ, աշխատեք հնարավորինս դրանցից խուսափել:    
        
Ճշմարտությունն ու ոչ ճշմարտությունը    
        
Դու, երևի, լսել ես, որ մազերն ավելի լավ կաճեն, ավելի խիտ ու առողջ կլինեն, եթե շատ-շատ կարճ կտրվեն: Թե յուրաքանչյուր երեկո մերսման խոզանակով "հարյուր շարժումը" կխթանի մազերի աճը կամ պետք է պարբերաբար փոխել շամպունը, քանի որ մազերը "սովորում են" նույն շամպունին, կամ թե՝ սպիտակ մազ ես տեսել, պոկիր այն, ու տեղը գունավորը կաճի:    
Այս րոլորը խոր մոլորություններ են:    
Մազերն աճում են ամիսը 1 սմ արագությամր (ամռանը՝ մի քիչ ավելի արագ), իսկ    
մազերի խտության վրա չի ազդում ոչ մի կտրվածք: Պարզապես կարճ մազերն ավելի խիտ են թվում, քան երկարները: Մերսման խոզանակը անընդհատ սանրվելու համար նախատեսված չէ, ավելի լավ է սանրվել կլոր ծայրեր ունեցող փայտե սանրերով:    
Մազերը շամպունների տեսակները "չեն տարբերում", իսկ "սպիտակ" մազարմատից միայն սպիտակ մազ կարող է աճել:
        
Աշխատիր վարսահարդարիչը մազերից 30 սմ հեռավորությամբ պահել:    
Օգտվիր միայն բնական հումքից պատրաստված խոզանակներից:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել