1in.am-ը գրում է.
Քսենյա Սոբչակը ամեն առիթով ցույց է տալիս, որ մշտապես հիացած է իր ամուսնով, գրում է storystar.ru-ն:
Հետաքրքիր է, որ նա ամուսնու արժանիքները տեսնում է ամենուր, որտեղ հնարավոր է:
Վերջերս նա ուրախացել է այն փաստից, որ իր ամուսինը` Մաքսիմը, նման է Իվան Ուրգանտին: Հեռուստահաղորդավարուհին նման եզրակացության է եկել այն բանից հետո, երբ ամուսնուն տեսել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ: Ընդ որում՝ Քսենյան կարծում է, որ իր սիրեցյալը ավելի շատ նման է Ուրգանտի ավագ եղբորը:
Սակայն նա ավելի շատ ուրախացել է ոչ թե արտաքին նմանությունից, այլ նրանից, որ իր ամուսինը կարող է կատակել երկրի գլխավոր հումորիստից ոչ պակաս:
Հնարավոր է, Քսենյան իր նման պահվածքով հերքում է վերջերես տարածված լուրերն այն մասին, թե սկսել է հիասթափվել ամուսնուց: ![]()


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_212570.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել