Emedia.am-ը գրում է.

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I–ը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին, հորդորելով նրան լուծումներ գտնել և թույլ չտալ, որ Սիրիայում արյունալի մարտեր տեղի ունենան։

Այս մասին տեղեկացնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։ Ֆրանցիսկոսը կոչ է արել G20-ի մասնակիցներին հաղթահարել հակասություններն ու հրաժարվել ուժային լուծումներից։

Նշենք, որ G20–ում Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ հակասություններն այդպես էլ չհաղթահարվեցին։ Ավելին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որարևմտյան երկրների կողմից Սիրիային հարվածելու դեպքում պատրաստ է պաշտպանել վերջինիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել