Aysor.am-ը գրում է.
Որպեսզի մազերը շուտ չյուղոտվեն, գլխամաշկը հարկավոր է սրբել 50 մլ օղու, 10մլ 3 տոկոսանոց բորային սպիրտի, 1 թեյի գդալ կիտրոնի հյութի խառնուրդով: Պրոցեդուրան խորհուրդ է տրվում կատարել ամեն օր կամ մազերը կեղտոտվելու դեպքում:
Գլուխը լվանալուց առաջ կարելի է մազերին քսել սովորաական կեֆիր և 15-20 րոպե անց՝ լվանալ:
Յուղոտ մազերի համար լավագույն բույսը կալենդուլան է. բույսն օգտագործում են թուրմի տեսքով: Ծաղիկների թուրմը խառնեք օղու հետ (1:10) և քսեք գլխամաշկին: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել երկու օրը մեկ անգամ` մեկ ամիս շարունակ: Բուժումը կարելի է կրկնել մեկ ամիս անց:
Մի մոռացեք նաև սննդակարգի մասին. կերեք կաթնամթերք, ձու, թարմ բանջարեղեն, մրգեր, սահմանափակեք կամ ընդհանրապես ձեր կերակրացանկից բացառեք կենդանական յուղը ` փոխարինելով այն բուսականով:
Խորհուրդ չի տրվում նաև պահածոների, աղի և կծու սննդի օգտագործումը: Պետք է սահմանափակել նաև սուրճը, քաղցրավենիքը, ալկոհոլը: Փոխարենը խորհուրդ է տրվում շատ զբոսնել, զբաղվել սպորտով: