hollywood sign | via TumblrՀոլիվուդյան աստղերի կյանքը բաց է մեր առջև: Ցանկացած նորություն, սկանդալ, լինի դա անձնական, թե աշխատանքային, առաջին հերթին հասնում է լրագրողներին, ապա մեզ` նրանց հավատարիմ երկրպագուներին: Թվում է, թե է՞լ ինչ պետք է լինի, որ մենք զարմանանք կամ չիմանանք մեր սիրելիների մասին: Պարզվում է` կան որոշ փաստեր, որոնց մասին քիչ է խոսվում, սակայն դրանից նրանց հետաքրքրությունը չի պակասում: Այսպես օրինակ`

  • Ջորջ Քլունին երբեմն քնում է Լոս Անջելեսի իր առանձնատան` հագուստների համար նախատեսված սենյակում, քանի որ «բոլոր ննջասենյակները չափազանց լուսավոր են»:
  • Չնայած Բեյոնսեն նկարահանվում է Tommy Hilfiger-ի True Star օծանելիքի գովազդներում, նա ալերգիա ունի օծանելիքից:
  • Երբ 1995 թվականին Դրյու Բերիմորը նկարահանվեց «Playboy» ամսագրի համար, Սթիվեն Սփիլբեգը նրան մի գրություն ուղարկեց, որի վրա գրված էր. «Լավ է ծածկես մարմինդ» և մի ծածկոց, ինչպես նաև լուսանկարների խմբագրած տարբերակները, որոնցում Դրյուն հագուստով էր:
  • Կոլին Ֆարրելը խոստովանում է, որ Մերիլին Մոնրոն առաջինն կինն է, ում նա սիրահարվել է:
  • Գվեն Ստեֆանին խոստովանում է, որ իր կյանքում նա ընդամենը երկու ընկեր է ունեցել` «No Doubt» խմբի Թոնի Կանալն ու իր ամուսին Գեվին Ռոզդեյլը:
  • 1989 թվականին Քրիսթինա Ագիլերան MTV Movie Awards մրցանակաբաշխությանը եկել էր Բրեդ Պիտի հետ, սակայն վերջում լքել էր նրան և դուրս եկել այլ տղամարդու հետ: «Մենք իսկապես լավ ընկերներ էինք, երբ ես 16 տարեկան էի: Միասին գնացինք մրցանակաբաշխությանը, սակայն հետո լքեցի նրան: Այժմ ինձ շատ-շատ վատ եմ զգում դրա համար»:
  • Մըրայահ Քերիին դպրոցում «Միրաժ» մականունով էին կնքել, քանի որ նա երբեք դասի չէր գնում:
  • Քեթրին Զետա Ջոնսի հայրիկը քաղցրավենիքի գործարան ուներ, սակայն դերասանուհին ասում է, որ ինքը հազվադեպ էր կոնֆետ ուտում: «Մեր տանն այնքան քաղցրավենիք կար, որ չէի ցանկանում ուտել»,- խոստովանում է նա:
  • Մի անգամ Ջեննիֆեր Լավ Հյուիթը Մեթ Դեյմոնին փչովի անկողին է ուղարկել, որովհետև ինչ-որ տեղ կարդացել էր, որ դերասանը խոստովանել էր, թե իր մոտ այնպիսի տպավորութություն է, թե ինքն իր սեփական անկողինը չունի: Դերասանուհին արձագանք չստացավ, սակայն ասում է, որ այդ օրվանից դերասանը նրան «մի փոքր խեթ է նայում»:
  • Փերիս Հիլթոնը հագնում է 42 համարի կոշիկ: Սարսափել կարելի է…
  • Մադոննան բարեկամական կապեր ունի Գվեն Ստեֆանիի և Սելին Դիոնի հետ:
  • Ջուլիա Ռոբերտսի ձախ աչքը սկսում է նյարդային ծիկեր տալ, երբ դերասանուհին նյարդայնանում է:
  • Երբ Բեն Աֆլեկը փոքր էր, մայրիկից շնիկ խնդրեց, և նրա մայրը որդուն փորձելու համար ստիպեց նրան մի շաբաթ երևակայական շնիկ պահել: Արդյունքում փորձը տևեց հինգ օր, և տղան այդպես էլ շուն չունեցավ:
  • Դեմի Մուրը, ով յուրաքանչյուր ֆիլմի համար ստանում է 20 միլիոն դոլար, իր կարիերան սկսել է որպես գանձապահ:
  • Հայդի Քլումը տաղանդավոր նկարչուհի է. նրա աշխատանքներից մի քանիսը հայտնվել են ամերիկյան մի շարք ամսագրերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել