Տավուշի մարզին մատչելի գներով հատկացվել է առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուPanorama.am-ը գրում է.

Հայաստանի կառավարության որոշմամբ 2013թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար Տավուշի մարզին մատչելի գներով հատկացվել է 1 կիլոգրամը 80 դրամով 300 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու՝ ըստ պայմանագրային պարտավորությունների 1:2 հարաբերությամբ /160 դրամ/ 2014թ. բերքահավաքից հետո մինչև 2014 թվականի հոկտեմբերի 5-ը գումարը վերադարձնելու պայմանով: Հատկացվել է նաև 30 տոննա ազոտական պարարտանյութ /1 պարկի գինը՝ 6000 դրամ/ և 235 հազար լիտր դիզվառելիք /1 լիտրը՝ 350 դրամ/: 
Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից:

Առաջիկա օրերին վերոնշյալ խմբաքանակները կառավարության կողմից սահմանված կարգով կտեղափոխվեն մարզկենտրոն, այնուհետև կբաժանվեն համայնքներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել