Պարզվում է՝ բրյուսելյան հայտարարությունն էքստազի է հասցրել Աղազարյան Հովիկին. ՔՊ-ականին թվացել է, թե քանի որ Նիկոլը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույնն էլ Իլհամն է անելու:

«Մենք, որպես պետություն, հայտարարում ենք և վերահաստատում ենք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույնն էլ Ադրբեջանն է անում: Եթե տեղյակ եք, Արցախի մեր հայրենակիցները արդեն 30 տարի պայքարում են իրենց անկախությունը հաստատելու համար, հետևաբար՝ դա առանձին խնդիր է»,-մասնավորաբար՝ ասել է «միջազգային իրավունքի մեծ գիտակը»:

Փաստորեն՝ Հովիկը լիովին չի ըմբռնել բրյուսելյան հայտարարության խորքը, ինչը, իհարկե, զարմանալի չէ. պետք է ուղեղ ունենալ դրա համար, իսկ այս ՔՊ-ականի գանգուղեղը խիստ փոքր է՝ գլխի չափի համեմատ:

Եթե Նիկոլը ճանաչում է Ադրբեջանի 86600 քկմ-ն՝ առանց որևիցե բացառությունների ու վերապահումների, ապա ինչպե՞ս է Հովիկը պնդում, թե Արցախն անկախության շանս ունի: Արցախի հարցը մաքսիմում կարող է լինել այլևս Ադրբեջանի տարածքում ապրող ազգային փոքրամասնություններից մեկի քաղաքացիական իրավունքների խնդիր, բայց ոչ երբեք ավելին: Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է անգամ որևիցե կարգավիճակ շնորհել Արցախին, ի՞նչ անկախության համար պայքարի մասին կարող է խոսք լինել:

Աղազարյան Հովիկը խնդիրն աղավաղված է ներկայացրել՝ բացառապես մոլորեցնելու միամիտներին ու դեռևս զոմբիացված վիճակում գտնվողներին, որոնց վրա էլ հենց հենվում է Նիկոլի իշխանւթյունը: Եթե կանգներ ու ասեր, որ Արցախի թեման Նիկոլը բրյուսելներում թաղել է, մի քիչ անհարմար վիճակ կստացվեր, իսկ այսպես կարողանում է լրագրոնղերին մի կերպ գլխառադ անել, որ շարունակի հով լռվել շեֆի թրաշի ստվերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել