Armsport.am-ը գրում է․
Ալեքսանդր Գրիգորյանը պաշտոնապես նշանակվել է «Կուբանի» գլխավոր մարզիչ։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի կայքը։
Գրիգորյանը ժամանակին գլխավորել է «Լուչ-Էներգիան» և հաղթանակ տարել ՖԱԼ-ի գավաթում։
«Տամբովի» հետ նա նվաճել է ՌՊԼ-ի ուղեգիր, իսկ «Ալաշկերտի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն: Կանանց ֆուտբոլում նա չորս անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
56-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը, որտեղից նա հեռացել է 2022 թվականի հոկտեմբերին։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/432651/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել