Գիտե՞ք, թե Նիկոլ Փաշինյանն ինչի ա հաջողում:
«Մարդը» ամիսներ շարունակ հայտարարում ա, որ ճանաչելու ա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ Արցախը Ադրբեջան է և վերջ, որ Արցախի ապագան Ադրբեջանի կազմից դուրս չի կարող այլևս լինել ու մարսում ա: Հետո էդ իր ասածը գնում է ու վերահաստատում է Միշելի ու Ալիևի մոտ, սա քիչ չէ նաև դա անում է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որտեղ ևս 8 հայկական գյուղ է հանձնվելու թշնամուն, իսկ մենք դա քննարկեցինք ընդամենը մեկ օր, իսկ ինքը դա մարսեց: Չենք ուզում հասկանալ, որ այդ «անկլավների» հանձնումից հետո սկսվելու է Հայաստանի լիակատար հանձնումը: Օրինակ, Ոսկեպարի հանձնումով կփակվի Նոյեմբերյանով ու Բագրատաշենով դեպի Վրաստան գնացող ճանապարհը, Ազատամուտի հարակից գյուղերի հանձնմամբ կփակվի դեպի Բերդ գնացող ճանապարհը, Տիգրանաշենով` Երասխի ճանապարհը, Վայոց Ձորի ու Սյունիքի միջև կլինի միջանցք, որը կհսկեն ադրբեջանցիներն ու այսպես շարունակ: Սա էլ է մարսելու:
Փոխարենը մենք քննարկում ենք Բրյունետին, Իսրայելին տված 12 միավորը, Սուպեր Սաքոյի անիմաստ հայտարարությունները, 3 տոննա կոկայինը, Աննայի ջինսը, Շուշանիկի ԱԺ ելույթն ու այլ երկրորդական թեմաներ: Մեզ մեր Հայրենիքից են զրկում` փաստացի հանձնելով Արցախը և փակելով 3-րդ Հանրապետության էջը, իսկ մենք քննարկում ենք «բալն էր էժան, թե՞ տանձը»: Հողը մեր ոտքի տակից գնում է, իսկ մենք քննարկում ենք, թե խալխին վաճառվող հողում ինչն է ճիշտ, իսկ ինչն էլ` սխալ:
Հաջողում է, որովհետև մարսում է: Մինչև հիմա հստակ չէ, թե քանի զոհ ենք ունեցել 2020թ. 44 օրյա պատերազմի ու 2021թ. սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, ի՞նչ եղավ` մարսեց: Մեր հայրենակիցների մարմնի մասունքներն ու մարմինները իրար վրա կեղտոտ մեշոկների մեջ լցված` տարբեր անատոմուկների հատակներին ու Սպայկայի սառնարաններում ամիսներ շարունակ սեփական ծնողներից թաքուն պահեցին ու մարսեցին: Զոհված զինվորի ծնողին տալիս են երեք հատ ձեռք ու ասում են, թե բա ձեր տղայինն ա: Ի՞նչ եղավ, էլի մարսեցին: Արցախը պուբլիչնի հաձնեց ու մարսեց: Հայաստանը հանձնում ա ու մարսում ա: Մարսելու ա ամեն ինչ, որովհետև օրվա թեման շպրտում են մեդիադաշտ ու քաշվում կողքի և շարունակում իրենց սև գործը: Ի՞նչ ենք անում մենք... Ոչինչ: Թողնում ենք որ մեզ կառավարեն, մինչդեռ պետք է ռեժիմը խուճապի մեջ լիներ... Պետք է վախենային անձնական անվտանգության համար...
Եսիմ է... հաջողում ա, որովհետև մարսում ա: Հաջողում ա, որովհետև ազգը պառակտված ա, իսկ շահն էլ պետական ու ազգային շահը չի, այլ «նիկոլ յեվո զնայետ» ինչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid027o59KoPATKEaTpyWFGJUfWM4rG1aShXMgt2UqvJgXyuucS3RJZz5McZvE3CCpPcSl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել