Panorama.am-ը գրում է.
Բոլոր երկրներում էլ ապրանքների գներն աճում են, բայց դրան զուգահեռ բարձրանում են նաև աշխատավարձերն ու թոշակները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքերով` Հայաստանում միջին աշխատավարձը 110 հազար դրամ է: Միջին վիճակագրական ընտանիքը, որը բաղկացած է չորս հոգուց և որտեղ աշխատում է ընդամենը մեկ մարդ և ստանում է 110 հազար դրամ, բնականաբար, այդ ընտանիքի կենսամակարդը շատ ավելի ցածր է:
«Եթե 110 հազար դրամը բաժանենք չորսի, ապա պարզ է դառնում, որ այն որքան հեռու է նվազագույն սպառողական զամբյուղից, որը կազմում է 52 հազար դրամ: Արդեն պատկերացրեք, թե այդ ընտանիքում ինչպիսի վիճակ է»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում գներն աճում են անկառավարելի, անվերահսկելի ձևով, ինչը տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Ա.Պողոսյանը նշեց, որ մեզ մոտ ամեն տարի գնաճ արձանագրվում է 7-8%-ի սահմաններում: Ըստ նրա` Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը գնաճը սխալ ձևով է հաշվարկում: Գնաճի տեմպերը որոշվում են 700 ապրանքներով ու ծառայություններով, մինչդեռ պետք է վերցնել կենսական նշանակություն ունեցող 20-22 ապրանքներ և դրանց շրջանակներում վերլուծություն իրականացնել: Արդյունքում, ըստ Ա.Պողոսյանի, կունենանք գնաճի այլ պատկեր, քան ներկայացնում է ԱՎԾ-ն: :
Ասուլիսի մյուս բանախոս, տնտեսագետ Սամվել Ավագյանի խոսքերով` օգոստոսին գնաճը կազմել է 9.3%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու տարում: Ավելի բարձր գնաճ արձանագրվել է 2011 թ.` 11% -ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ