Tert.am-ը գրում է.
Ստորև ներկայացված լուսանկարներին նայելիս առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանցում ջրասույզը պարզապես ուսումնասիրում է ստորջրյա աշխարհի խորքերը։

Սակայն ավելի ուշադիր նայելու դեպքում, ջրի հատակին կարելի է տեսնել ծառ, նստարան, աստիճանները, փոքր կամուրջ, ինչը բավական տարօրիանակ տեսարան է ջրային միջավայրի համար։

Ինչպես նշում է Daily Mail-ը, սա յուրահատուկ ստորջրյա այգի է , որը «հայտնվում է» ամեն տարի, երբ հարևան լեռների ձյունը հալվում է։

Ավստրիայում գտնվող Կանաչ լիճը տարվա մեծ մասն ունի 1-2 մ խորություն և շրջապատված է գեղեցիկ ու հարմարավետ այգով։ Սակայն գարնան և ամռան ամսիներին, երբ եղանակը տաքանում է և ձյունը սկսում է հալվել, լճի մակարդակը կտրուկ աճում է՝ ջրի տակ առնելով այգին։




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/07/underwater-park/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել