Aysor.am-ը գրում է.

Շատերը հաճախ են ունենում այրոցի զգացողություն և փորձում պայքարել դրա դեմ զանազան մեթոդներով` չմտածելով այրոցն առաջացնող պատճառների մասին:

Այրոցը երկու հիմնական պատճառ ունի. սեղմանի անբավարարություն, որի հետևանքով բարձր թթվայնության ստամոքսահյութը ստամոքսից անցնում է կերակրափող, և օգտագործվող այն սննդամթերքը, որը նպաստում է ստամոքսահյութի թթվայնության բարձրացմանը:

Ստամոքսահյութի թթվայնությունը բարձրացնում են բոլոր թթու, կծու ուտեստները, շոկոլադը, կակաոն, լոլիկը, կետչուպը, սխտորը, ցիտրուսայինները, ալկոհոլը, քացախը:

Այրոցի զգացողություն առաջանում է նաև շատակերությունից: Սննդի մեծ ծավալը մեխանիկորեն լայնացնում է և ստամոքսն ու սեղմանը: Իհարկե, կան ստամոքսաղիքային համակարգի մի շարք հիվանդություններ, որոնք այրոց են առաջացնում, սակայն մարդկանց մեծամասնությունն այրոցից տանջվում է ինքն իր հանդեպ անփույթ վերաբերմունքի հետևանքով:

Այդ պատճառով էլ այրոց ունեցող մարդկանց համար ցանկալի է սննդային օրագիր պահել,կազմել սննդամթերքի ցուցակ, որն իրենց մոտ այրոց է առաջացնում, և խուսափել դրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել