Ես՝ Դավիթ Երեմյանս, արդեն 20 տարուց ավելի հայաստանյան գործարար դաշտում եմ։ Շատերդ գիտեք, թե ինչից և ինչպես եմ մեկնարկել իմ ձեռնարկատիրական գործունեությունը։ Այսօր իմ հիմնադրած ընկերությունը հանդիսանում է խոշոր գործատու (2000-ից ավելի աշխատակից), պատասխանատու հարկատու (130-րդ տեղում), օրական ավելին քան 20․000 մարդ սպասարկող և միջազգային տարբեր համագործակցություններում Հայաստանը ներկայացնող կազմակերպություն։ Թե՛ ես, թե՛ մեր ընկերությունը միշտ գործել ենք բաց, թափանցիկ և պատասխանատու՝ պահպանելով բիզնես էթիկայի բոլոր կանոնները։
Այսօր հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իմ անձին վերաբերող վիրավորանք ու ակնհայտ զրպարտանք պարունակող հոդված է հրապարակել։ Թե՛ հոդվածում զետեղված տեղեկությունները և թե՛ ոճն ու օգտագործված բառապաշարն ավելի քան անհարգալից են, և խիստ վնասում են իմ՝ որպես գործարարի բարի համբավին և հեղինակությանը։
Խստորեն պահանջում եմ այդ լրատվամիջոցից հրապարակային ներողություն խնդրել և անհապաղ հեռացնել տվյալ նյութը, հակառակ դեպքում մենք սկսում ենք իրավական գործընթաց, և հետամուտ ենք լինելու, որպեսզի իրավախախտները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/YeremyanDavit/posts/pfbid02QywUPaQTQpdSeAZU12iZnsjSbUCuSzcsiJr21sAc7HzmWirLkdBgzu8iMrSsB59il
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել