Armsport.am-ը գրում է.
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտարարել է, որ Լիոնել Մեսսին Լիգա 1-ի 35-րդ տուրի «Այաչոյի» հետ խաղում կլինի թիմի մեկնարկային կազմում։
«Երբ Լեոն դուրս է գալիս խաղադաշտ, դուք պետք է մի փոքր հարմարվեք դրան: Երեքշաբթի խոսեցի նրա հետ՝ պարզելու, թե ինչ տրամադրություն ունի: Ես հասկացա, որ նա լի է մոտիվացիայով և վճռականությամբ։ Նա վաղը կլինի մեկնարկային կազմում», – ասել է մարզիչը նախախաղային ասուլիսի ժամանակ։
Վաղը՝ մայիսի 13-ին, ՊՍԺ-ն Լիգա 1-ի 35-րդ տուրի խաղում կհյուրընկալի «Այաչոյին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/431679/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել