Tert.am-ը գրում է.
ԱՄՆ վարչակազմը մտադիր է ուժեղացված լոբբինգ իրականացնել բնակչությանը համոզելու համար, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունն անհրաժեշտություն է. հաղորդել է Սանկտ-Պետերբուրգից մեկնող Օբամայի ինքնաթիռում եղած բարձրաստիճան պաշտոնյան։
«Սպիտակ տանը գաղտնի ճեպազրույց է տեղի ունեցել Կոնգրեսի անդամների համար, որոնք քննարկելու են Օբամայի դիմումը ռազմական գործողությունը հաստատելու վերաբերյալ։ Փոխնախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Ջոն Քերին և նախագահի աշխատակազմի ղեկավարը հեռախոսային զանգեր են իրականացնելու»,- հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Երկուշաբթի օրը ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը ելույթ կունենա աջակցություն հայտնելով ռազմական գործողություններին, նաև հերթական գաղտնի ճեպազրույցը տեղի կունենա Կոնգրեսի անդամների համար։
«Երեքշաբթի նախագահի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության հետ»,- հաղորդել է վարչակազմի ներկայացուցիչը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ