1in.am-ը գրում է.

Արձակուրդից հետո մարդիկ հաճախ են ընկնում ընկճախտի մեջ՝ սկսելով վիճել գործընկերների հետ, իսկ ծայրահեղ դեպքերում՝ նաև ազատվել աշխատանքից:

Փորձագետները 10 միջոց են մշակել՝ աշխատանքի վերադառնալու և ընկճախտից զերծ մնալու համար՝ գրում է TCH-ը:

1. Պետք է հասկանալ՝ ինչն է վատ ինքնազգացողության պատճառը և պայքարել դրա դեմ:

2. Շատ մի՛ աշխատեք արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո:

3. Վերահսկե՛ք ձեզ և ձեր հույզերը:

4. Խնդրե՛ք մտերիմների աջակցությունը:

5. Կարգավորե՛ք ձեր սնունդը:

6. Հաճախ դուրս եկեք մաքուր օդի:

7. Ձեզ համար նոր հոբբի գտեք կամ ավելի ակտիվորեն զբաղվեք հնով:

8. Հիշեք այն բոլոր նոր բաները, որ իմացել եք արձակուրդի ընթացքում:

9. Վատ ինքնազգացողությունը կանցնի: Դա տարօրինակ երևույթ չէ:

10. Մի՛ անհանգստացեք արձակուրդից հետո տարօրինակ ինքնազգացողության համար՝ կանցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել