Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ Ուոլոփս կղզուց Մինոտավրոս-5 հրթիռը հաջողությամբ Երկրի ուղեծիր է հանել LADEE սարքը, որը պետք է ուղեւորվի Լուսին՝ ուսումնասիրելու դրա մթնոլորտը: Այս մասին տեղեկացնում է ՆԱՍԱ-ի կայքը:
ՆԱՍԱ-ի մասնագետներն արդեն կապ են հաստատել զոնդի հետ եւ պարզել, որ այն անխափան է աշխատում:
Սարքն ուղեծրում մնալու է 23 օր, որպեսզի անհրաժեշտ պահին եւ անհրաժեշտ դիրքով մտնի Լուսին:Այդ ընթացքում գիտնականները կստուգեն սարքավորումները:
280 միլիոն դոլար արժողությամբ LADEE նախագիծը նախատեսված է Լուսնի մթնոլորտն ու նրա մակերեսին առկա փոշու մասնիկներն ուսումնասիրելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/87927
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել