1in.am-ը գրում է.

Թբիլիսիի քաղաքային դատարանը ուրբաթ օրը 20 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության գործով 3 մեղադրյալներին՝ հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսա Վախթանգ Չխապելիային, Գելա Ուբիլավային և Կոբա Կուրուային:

Նրանք մեղավոր են ճանաչվել Ավթանդիլ Ադուաշվիլիի կանխամտածված սպանության մեջ: Մեղադրական վճիռը կայացվել է 8 կողմ և 4 դեմ ձայներով:

Հիշեցնենք, որ 43-ամյա գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանությունը տեղի է ունեցել 2012-ի նոյեմբերի 24-ին:

Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:

http://img.ntv.ru/home/news/20130906/vaxtang.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել