Նիկոլի կողմնակիցնե՞րն են պոկել Արցախի դրոշը

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող ցուցատախտակից երկու կին պոկում են Արցախի դրոշը: Ընդ որում՝ նրանցից մեկի խոսքերից պարզ է դառնում, որ տվյալ գործողության նպատակը «ռսամոլներին ստեղից հանելն ու ռադ անելն է»:

Ովքե՞ր են այս կանայք, որտեղի՞ բնակիչներ են, արդյոք ուղղորդված գործողությո՞ւն են իրականացրել, թե՞ ինքնանբուխ: Մեծ է հավանականությունը, որ իրականում գործ ունենք ուղղորդված ակցիայի հետ, իսկ թե ով կարող է կանգնած լինել սրա հետևում, պարզ է. առաջին շահագրգիռ սուբյեկտը, որ երազում է, որ Հայաստանում մոռացության մատնվի նույնիսկ Արցախի դրոշի արտաքին տեսքը, ՀՀ իշխանությունն է, ուտի խիստ հավանական է, որ հենց ՔՊ-ի կողմից ուղղորդված ակցիա սա լինի:

Բայց եթե նույնիսկ մի պահ ենթադրենք էլ, որ այս նողկալի արարքն ունի բացառապես ինքնաբուխ բնույթ, ապա դա ևս իշխանություններին չի փրկում. ՔՊ-ի կողմից տարվող հակաարցախյան ու հակահայ քարոզչության տակ մնալու հետևանք կարող է լինել սա նաև, ինչը թերևս ավելի վատ է, քանի որ կարող է վկայել այն մասին, որ իշխանական քարոզչությանը տրվողների թիվն է էականորեն մեծանում, և ՔՊ-ին հաջողվել է Արցախի հանդեպ հակակրանք ձևավորել:

Այս կանանց կարելի է համարել Նիկոլի իշխանության կենդանի սիմվոլները, ինչը, իհարկե, ազգային ողբերգություն է, աղետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել