Սրանք խոսում են արտագաղթից, բայց չեն ասում, որ 2021 թվականին Հայաստանում գրանցվել է արտագաղթի ամենաբարձր ցուցանիշը, և Հայաստանը լքել է 73 հազար քաղաքացի:
Ձեր իշխանության պատճառով մարդիկ ոչ միայն արտագաղթել են ու արտագաղթում են, այլև մահանում են: Դուք ձեր մահաբեր իշխանությամբ չեք կարող համեմատվել ոչ մի այլ իշխանության հետ. թե՛ արտագաղթով եք ամենաշատը, թե՛ արտաքին պարտքով (այն հատել է 10 միլիարդի սահմանը) և իրավունք չունեք համեմատվել պատերազմներ հաղթած նախագահների հետ:
Սերժ Սարգսյանը Շուշին ազատագրել է, իսկ դուք հանձնել եք և Շուշին, և´ մնացած ազատագրած տարածքները: Դուք իրավունք չունեք համեմատվել հերոսների հետ, դուք դավաճանել եք ինքներդ ձեզ, հետո՝ հայ ժողովրդին:
Դուք ժողովրդից խլեցիք հաղթանակի ու անկախության տոները, փոխարենն ավելացրեցիք գերեզմանները:
Ձեր վարչապետի համար բացի նախկիններից մեղավոր են նաև այն մարդիկ, ովքեր ձեր պատճառով լքել են հայրենիքը: Նիկոլը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներին այսօր մեղադրել է հողերը հանձնելու մեջ՝ «Հողը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել, եկել ապրում եք երջանիկ կյանքով»: Ձեր վարչապետը հանձնեց ազատագրած հողերը, այնպես արեց, որ մարդիկ հեռանան սեփական հայրենիքից, հիմա էլ նրանց մեղադրում է հայրենիքից հեռանալու մեջ: Բա այնպես անեիք, որ մարդիկ չհեռանային իրենց հողից, աշխատատեղերն ավելացնեիք, աշխատավարձերը բարձրացնեիք, ոչ թե ձեր աշխատավարձերը բարձրացնեիք կամ բյուջեի փողերով հարստանայիք, որ արտաքին պարտքն էլ չհատեր 10 միլիարդը:
«Մահաբեր ու ամբարտավան իշխանություն», այսպես են ձեզ ճանաչում` թե´ Հայաստանում, թե´ ամբողջ աշխարհում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid026xaPqHgifQnMv9rThPZ5pC3NxPGSCddfHkDBraRgAiwcRDbkW6Gtk4DhB215xA9Cl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել