«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանում թանկացումները գնալով ահռելի չափեր են ստանում: Այս տարվա առաջին ութ ամիսներին գնաճը կազմել է 16,4 տոկոս. դա է վկայում ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» վերնագրով զեկույցը:

 Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելու, որ գնաճ է գրանցվել բոլոր ոլորտներում՝ պարենային ապրանքները թանկացել են 17,3 տոկոսով, վառելիքն ու էլեկտրաէներգիան՝ 23,3 տոկոսով, բուժսպասարկումն ու դեղորայքը՝ 31 տոկոսով, այլ ապրանքներն ու ծառայությունները՝ 13,7 տոկոսով: Փաստորեն, անգամ պաշտոնական վիճակագրությունն է ամրագրում, որ Հայաստանում կյանքը գնալով թանկանում է, այն էլ զարմանալի տեմպերով: Թեեւ այս թանկացումները մեզանում երեւում են անգամ անզեն աչքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել