«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում լազերային սկավառակների նոր օրենքին առնչվող հարցի քննարկման ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչ Կարեն Բեգլարյանը ցանկացել է ռուսերենով ընթերցել այդ օրենքում կատարված փոփոխությունները:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում, որ այդ քայլը հարուցել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի վրդովմունքը:
Նրանք թույլ չեն տվել ՊԵԿ պաշտոնյային խախտել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը և պահանջել են փաստաթուղթը հանձնաժողովին ներկայացնել հայերենով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել