Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդադարձել է այն հարցին, թե ինչու է հայ-թուրքական հարաբերությունների մեջ մասնագիտացված Ռուբեն Ռուբինյանը մասնակցում նաև հայ-ադրբեջանական հարցերով բանակցություններին։
«Ասել, որ Ռուբինյանը ԱԺ փոխնախագահ է դրա համար է գնացել, որովհետև մենք խորհրդարանական պետությո՞ւն ենք։ Պարոն Արշակյան, Դուք գնայիք, Դուք էլ եք ԱԺ փոխնախագահ»,- ասաց Խաչատրյանը։
Ինչին ի պատասխան Հակոբ Արշակյանը պատասխանեց․
«Պարոն Խաչատրյան ԱԺ-ում երկու փոխնախագահ կա այս պահին ու ԱԺ նախագահն է որոշում ով ինչին գնա ու չգնա։ Այո, կարող էի և ես գնալ, ի՞նչ խնդիր կա»,- ասաց Արշակյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



