Արդյոք «Դինո Գոլդ» ընկերությունը չի՞ պատրաստվում դատի տալ իր իրավաբան Սեդրակ Ասատրյանին` կեղծ տեղեկություններ տարածելու, ընկերության բարի համբավն արատավորելու համար: Թե՞ սա յուրօրինակ խոստովանության ակտ է:
Կրկնենք ընկերության իրավաբանի խոսքերը. «Ի՞նչ է կատարվել իրականում... Իրականում 2-3 տարի Կապանի նախկին «Դինո Գոլդ» քամփնիի ղեկավարությունը, մասնավորապես՝ տնօրեն Ռոբերտ Ֆալետտան և Ֆարիդա Ֆալետտան, մեղմ ասած, աշխատողների իրավունքները բռնաբարել են 3 տարի»: Ինչպիսի անկեղծություն... Կապանցիները չե՞ն ցանկանում արձագանքել իրենց բռնաբարված լինելու փաստին... Բնապահպան-ակտիվիստների կողմից «ստրուկ» բառն օգտագործելու դեմ շատ ակտիվ արձագանքներ եղան ժամանակին...
Ընկերության դեմքն ու բարի համբավը չեն որոշվում միայն մեկ անձի կամ մեկ տնօրենի գործունեությամբ: Ընկերությունը պետք է պատրաստ լինի պատասխան տալու բոլոր տարիների իր գործունեության համար, եթե, իհարկե, անվանափոխությամբ փորձ չարվի ջնջելու նախկին ապօրինությունները: «Դինո Գոլդ Մայնինգ»ի նախկին ղեկավար անձանց և իրավաբանների վերջին հայտարարությունները կասկածի տեղ չեն թողնում առ այն, որ այս ընկերությունում շարունակաբար ոտնահարվել են աշխատակիցների իրավունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել