Lragir.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուլժնիեկսը Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է հրապարակել` անդրադառնալով վերջին շրջանում հայաստանցի քաղաքացիական ակտիվիստների դեմ իրականացվող հարձակումներին: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: «Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանում այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն և հաշվետվողականություն»,- նշում է Մուլժնիեկսը:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/87919
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել