Imtendency.am-ը գրում է.
Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչները դեռևս բրոնզե դարում էին գարեջուր օգտագործում: Հռոմեացիների և հռոմեական ճանապարհային ցանցի ստեղծման հետ ստեղծվում են առաջին գարեջրային հաստատությունները: Այս հաստատությունների տերերը հիմնականում կանայք էին: Դրանք սկզբում կոչվում էին «alehouse» և մեծ քանակ էին կազմում: Փաբերի թիվը փոքրացնելու նպատակով 965թ-ին Էդգար արքան հրամայում է, որ ամեն բնակատեղիում լինի մեկ փաբ: Մի քանի դար անց իշխանությունները նորից են միջամտում. 1393թ-ին Ռիչարդ II արքան փաբերի տերերին հարմայում է փաբերի մուտքի մոտ կախել լոգոտիպ: Հրամանում ասվում էր, որ այն մարդիկ ովքեր քաղաքում գարեջուր են եփում, պետք է ունենա համապատախսան նշան` անօրինական չճանաչվելու համար: Դա արվում էր, որպեսզի գարեջրի որակը ստուգողները կարողանային հեշտությամբ գտնել փաբը: Ի դեպ , նման մասնագիտություն ուներ նաջ Ջոն Շեքսպիրը` Ուիլյամ Շեքսպիրի հայրը: Միջնադարյան փաբը այցելուների առաջարկում էր ավելի քան 15 տեսակի գարեջուր:
Ըստ որոշ տեղեկությունների ամենահին վայրը, որը կոչվում էր հենց փաբ, բացվել է 11-րդ դարում և դա Fighting Cocks-ն է:
Առաջին փաբը, որը անվանում ուներ Ye Olde Cheshire Cheese-ն էր, որը հիմնվել է 1538թ-ին: Այնտեղ կարելի էր հանդիպել Արթուր Կոնան Դոյլին, Օսկար Ուայլդին: Մինչ այդ անգրագետ բնակչության համար հաճախ այս փաբերը ոչ թե անուն էին ունենում, այլ ինչ-որ պատկեր: Առաջինի նշանները հաճախ գարեջրի հետ կապված որևէ ատրիբուտ էին: Այդյունքում բացվում են հատուկ արհեստանոցներ, որոնք պատրաստում էին փաբերի համար վահանակներ:
Այժմ Մեծ Բրիտանիայում հաշվվում է մոտ վաթսուն հազար փաբ և անգլիական փաբ այցեցությունը յուրաքանչյուր «ճանապարհորդի պարտքն է»:




