Հրապարակ դուրս եկած ու ճանապարհ փակած շատ տղերքի անունները մեկ տարի անց կամ գրվեց սև ժապավենների վրա, կամ զոհվածների ցուցակներում, կամ այդպես էլ անհայտ մնացին։
Էդ տղերքը, էդ տղերքի ծնողները չգիտեին, որ իրենց, իրենց զավակների դահճի համար են փողոց դուրս եկել։ Ցավոք, իրենք բավական թանկ վճարեցին այդ որոշման համար, բայց էդ ցավը տարածվեց ողջ ազգի վրա ու մինչ օրս տարածվում ա։ Ու մինչ օրս մարդիկ նույն սխալն են անում. գնում, պատերազմից հետո էլ երկրորդ անգամ նիկոլ են ընտրում, հետո Կառավարության դիմաց ցույց անում, հանդիպում պահանջում իրենց զոհված էրեխու մահվան հանգամանքները պարզելու համար...
2020-ը նրանց դաս չէր եղել։ Նրանց էրեխեն չէր զոհվել, դրա համար էլ 2021-ին նորից գնացել ու նիկոլ էին ընտրել։ Ու նիկոլն իրանց էրեխուն էլ տարավ...
Չեմ ուզում դա մաղթել, բայց երևի էս ազգը խելքի կգա, երբ ամեն ընտանիք սեփական մաշկի վրա կզգա նիկոլի տարածած արհավիրքի հետևանքը։
Էս նկարը նիկոլի կառավարման լավագույն արտացոլանքն ա. անարխիայի ու ամենաթողության համար վերջում մարդկային կյանքերով վճարեցինք։ Բա հրապարակում հրճվելը, էդ ոջլոտին ու յուր փնթի կնգա կյանքը բարելավելը դրան արժե՞ր։ Եթե Հայաստանում մեկը շահել ա դրանց իշխանության գալուց, ապա միայն դրանք են ու իրենց շրջապատը։ Քաղաքացին, որի տոնը էսօր նշում են, ավելի ա աղքատացել, ավելի ա սովածացել, ավելի ա զոհվել, քան երբևէ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid05KzpstE9aArX7PDKLary1asxGPNMVQSHZ9g8tTH9oZHhccAnHW42PrfqsZ5xcUCgl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել