Չնայած մեկ ամիս էլ չկա,ինչ ազատականացվել է ԱՊՊ աոլորտը,սակայն արդեն իսկ ավտոմեքենատերերից ու վարորդներից սկսել են ստացվել հիմնավոր բողոքներ.ոլորտում բացարձակ բարդակ է տիրում,իսկ հիմնական թիրախում հայտնվել են ոչ թանկարժեք մեքենաների սեփականատերերն ու հատկապես տաքսիստները: Օրինակ՝պարզվում է,որ եթե քաղաքացու մեքենան ասենք «Opel» մակնիշի մեքենա է,ապա ԱՊՊԱ ընկերությունը կարող էխնդրել մինչև 600-700 դոլար՝մեքենան ապահովագերոլւ համար այն դեպքում,երբ նախքան ոլորտի ազատականացումը նույն մեքենան սեփականատերը ապահովագրում էր 100 դոլարի կարգի գումարով:Որպես տաքսիշահագործված մեքենաների սեփականատեերն էլ չեն կարողանում փոխել մեքենայի կարգավիճակը,որպեսզի էժանացնեն ԱՊՊԱ գները.միակ ելքը մնում է մեքենայից ինչ-որ կերպ զատվելը կամ անվանափոխելը:

Սա նշանակում է,որ եթե Կառավարությունը նույնիսկ փորձել էինչ-որ լավ բան անել, կրկին ստացվել է հակառակը,ինչն իր հերթին հետևանքնէ պետության բացակայության.չի կարելի հանրային լայն շերտերի համար զգայուն այս հարցին նայել մատների արանքով,ևեթե նոււյնիսկ ոլորտն ազատականացվումէ,ապա պետք է սահմանվեն որոշակի խաղի կանոններ՝ մի բան, որը մեր իրականությունում հազվադեպ հնդիպող երևույթ է:

Նույնիսկ հասարակ մեքենա վարելը Հայաստանում դարձրել են պրոբլեմ ու խաթա, դրա համար էլ հալներս ա՛յ սա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել