Lurer.com-ը գրում է.

Սեպտեմբերի 6-ին` ժամը 19:28-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՃԿԿ ՕԽ-ն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել ՝ 19:58-ին: Այրվել է Տ. Ն.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 91QL09 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչը և շարժիչի խցիկային հատվածը, վնասվել է դիմապակին:

Դեռևս չպարզված հանգամանքներում, բախվել են «Մերսեդես» մակնիշի 91QL09 պետհամարանիշի և «Վազ 2105» մակնիշի 65 LL946 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Վազ 2105» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել