1in.am-ը գրում է.

Պաշտոնի բարձրացման կարելի է հասնել ոչ միայն երեկոներն աշխատավայրում անցկացնելով և ղեկավարի հանձնարարությունները կատարելով: Նոր ուսումնասիրության համաձայն՝ հաջող կարիերայի գաղտնիքը կայանում է նրանում, որ հարկավոր է հանգվել ղեկավարի պես: 

Գիտնականները հայտնաբերել են, որ ղեկավարների մեծամասնությունը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների հագնվելու ոճի վրա: Նրանք նախընտրում են, որ աշխատակիցները իրենց պես հագնվեն: 

2000 մարդու շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ միանման հագուստի ընտրությունը բարձրացնում է թիմային ոգին և արտադրողականությունը: 

Mail Online-ի տվյալներով՝ հարցվածների կեսից ավելին (54 %) հայտարարել են, որ հագուստի իրենց ոճի վրա ազդել են ղեկավարների և իրենց կոլեգաների հագնվելու ոճը: 33 %-ը հայտարարել է, որ իրենց թիմը մտադրված նմանատիպ հագուստ է գնել և պայմանավորվել է միանման հագնվել շաբաթվա որոշակի օրերին: 

Հարցվածների 32 %-ը, ինչպես պարզվել է, պատահաբար են շաբաթվա երկու-երեք օրը միանման հագնվում, ինչն էլ միասին անցկացրած ժամանակի ազդեցությունն է հանդիսանում: 

Իրենց կոլեգաների և ղեկավարների հագնվելու ոճն ընդօրինակելու տենդենցը մեր ժամանակներում նկատվում է գրասենյակների մեծամասնությունում: 

Մասնագետները նշում են, որ ղեկավարի պես հագնվելով՝ աշխատակիցներն ընդօրինակում են նրան նաև մյուս հարցերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել