Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլ Պաշինյանի ավտոշարասյան անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը։ Ուղղակի թվարկեմ այս պահին հայտնի փաստերը.
- նա հղի էր
- փողոցն անցավ կանաչ լույսի տակ
- կորտեժը կարմիրի տակ անցավ
- ավտոշարասյունը շարժվում էր 108 կմ/ժ արագությամբ
- կնոջը վրաերթի ենթարկած մեքենան կորտեժի առաջատար մեքենան էր
- Վթարից հետո կինը դեռ ողջ էր
- Մեքենան ոստիկանական էր, ոստիկան էր քշում
- կորտեժում 10-ից ավելի մեքենա կար
-Կորտեժում բժիշկներով մեքենա կար
- Ոչ մի մեքենա չի կանգնել օգնություն ցուցաբերելու համար
-Սոնային վրաերթի ենթարկած մեքենան վարող ոստիկանին ձերբակալել են, հաջորդ օրը բաց են թողել։ Նա դեռ ազատության մեջ է։
-Տուժող կողմի փաստաբաններն ասում են, որ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունը տարօրինակ կերպով անհետացել է
- Նույն փաստաբաններն ասում են, որ քննությունն օբյեկտիվ չի եղել
-Դատաքննության ժամանակ պարզվեց, որ կորտեժի կանգն արգելող օրենք չկա
- ՄԻՊ-ը(Քրիստինե Գրիգորյանը) փորձել է կոծկել սիրելի առաջնորդի արարքը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, Նիկոլը տեղյակ չի եղել կատարվածի մասին (հիշեցնում եմ՝ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունները ինչ-որ տեղ անհետացել են. )
Այստեղ կարող էինք ավարտվել, բայց 2022 թվականի ապրիլի 10-ին (Սոնա Մնացականյանի մահից 16 օր առաջ) Նիկոլի կորտեժը վթարային իրավիճակ ստեղծեց Դիլիջանի պերեվալներում (կան տեսանյութեր)։
Այս պատմությունը բացակայում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներից։
Դատավարությունը ձգձգվում է արդեն 4 ամիս. հիշեցումը Ruben Muradyan-ի էջից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lika.tumanyan/posts/pfbid02hiv9u63MEheNCTGLiFhC8gHxBhiDSK6M8ie36UnVAvEMBWaM6gKsASg69wdL5Whkl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել