Մինչև 2018 թվականը մենք ապրում էինք խաղաղ ու անվտանգ, որովհետև մեր բանակը մարտունակ էր և ապահովում էր մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը։ Այն ժամանակ մենք կարող էինք խաղաղ ճանապարհներով գնալ Արցախ` ազատ Արցախ, որը ևս անվտանգ էր ու պաշտպանված։ Մենք ապրում էինք մեր հողում` չիմանալով, որ վաղը այդ հողում մենք ապրելու ենք գերու կարգավիճակով, որ մեր սահմաններն այլևս անվտանգ չեն լինելու, որ Արցախն այլևս ազատ չի լինելու...
Դագաղներով ու պսակներով, բայց սիրո և հանդուրժողականության քողի տակ եկան իշխանության ու բերեցին հազարավոր դագաղներ ու պսակներ, հայրենասերներ ձևանալով հանձնեցին Արցախի 75%֊ը, Հայոց ցեղասպանությունն ուրանալով պատրաստվում են թուրքերի համար ճանապարհ բացել, խաղաղություն մուրալով շարունակում են թշնամու առջև ծնկած մնալ։
Նիկոլը չի ներկայացնում մեզ` ժողովրդիս. նա բանակցում ու հանձնում է հայ ժողովրդի անունից, բայց ես պնդում եմ, որ նա չի ներկայացնում հայ ժողովրդին, նա ներկայացնում է իրեն և իր սեփական շահը։ Նիկոլը և Հայաստանն անհամադրելի են։
Քանի Նիկոլի նման չարիքն է իշխանության, թուրքի յաթաղանը կախված է լինելու Հայաստանի և Արցախի գլխին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0Jms8JxbFrt6gfHhcGzxFcXCaQcXsBeq9a9iu4hW8gXuYkDX117Hg3g6F4gYf1HR1l&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել