1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում ավելի շատ ընտանիքներ են ապրում իրենց մեծացած երեխաների հետ՝ բնակարանների պակասի պատճառով: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով National Housing Federation-ի հետազոտությանը:
Հարցման ենթարկված 10 ծնողներից 3-ը ունի գոնե մեկ 21-40 տարեկան երեխա, ով ապրում է նրանց հետ: Ծնողների երկու երրորդը դրա պատճառը համարում է այն, որ իրենց որդին կամ դուստրը չեն կարողացել բնակարան վարձակալել կամ գնել:
Ավելի քան 1.1 հազար ծնողների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 10 մարդուց 9-ը համարում է, որ Մեծ Բրիտանիայում չեն բավարարում բնակարանները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_212365.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել