Operativ.am-ը գրում է.

Հնդկաստանում բժիշկները կարողացել են առանձնացնել սիամական եկվորյակների մարմինները: Նրանց վիրահատել է 40 բժիշկներից բաղկացած խումբը: Խուսսայինա և Խասսանա քույրերը ծնվել են Նիգերիայում: Զույգ քույրերի ծնողները դիմել են տեղական կլինիկա, սակայն բժիշկները հայտարարել են, որ վիրահատության դեպքում երեխաներից մեկը կարող է մահանալ:

 Նյու Դելիի հիվանդանոցի բժիշկները հետազոտություն կատարելուց հետո որոշում են կայացրել վիրահատել սիամական եկվորյակներին:Այս մասին հայտնում է "Daily Mail"-ը:

 Քույրերի մարմինների բաժանումը բավականին մեծ խնդիր էր: Գլխավոր բժշկի խոսքով բժիշկները մինչ վիրահատությունը բավականին աշխատանք են տարել և նույնիսկ փորձարկում են իրականացրել մանեկենի վրա: Ներկա պահին երեխաներն իրենց լավ են զգում: Շուտով երեխաներին կպահանջվի ևս մեկ վիրահատություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել