Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Առաջին SOS ահազանգը

Ներկայումս տարածված է այն թյուր տեսակետը, թե «Տիտանիկ» նավում է առաջին անգամ SOS (save our souls – թարգմանաբար` փրկեք մեր հոգիները) ահազանգ կիրառվել: Այս տեսակետը այդքան տարածված է թերևս այն պատճառով, որ «Տիտանիկ» նավը բավականին հայտնի է հատկապես իր ողբերգական վախճանից հետո: Իրականում օգնության առաջին անլար ահազանգը ուղարկվել է դեռևս 1899թ. մարտի 17-ին Արևելյան Գուդվինի նավից: Դրական արդյունքը իրեն երկար սպասեցնել չտվեց, սակայն դա «CQD» էր և ոչ թե SOS, որը տարածում ստացավ ավելի ուշ: Այնուամենայնիվ, SOS-ը առաջինը «Տիտանիկի» կողմից չի օգտագործվել: Այն օգտագործվել է 1909 թ.-ին SS Սլավոնիայի կողմից, և դրա կիրառումը ևս հաջողությամբ է պսակվել:

 4. Շուրջերկրյա ճանապարորդություն կատարած առաջին մարդը

Ժամանակն է, որ պատմության դասագրքերին փոխարինի համացանցը: Ախր պատմության դասագրքերում այնքան շատ ստեր կան: Շատերը կարծում են, որ ժամանակի ամենամեծ հետազոտողներից մեկը` Մագելանը, առաջին մարդն է, ով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել: Նրա նավը պտտվել է ամբողջ աշխարհով մեկ, սակայն նա մահացել է Ֆիլիպիններում նախքան ճանապարհորդության ավարտը: Պարզ չէ, թե նավի անձնակազմից ովքեր էին մնացել նավի վրա մինչև ճանապարհորդության ավարտը, սակայն  մի բան հաստատ է. Էնրիկե դը Մալաքան նավի վրա էր ճանապարհորդության սկզբից մինչև վերջ: Նա Մագելանի ստրուկն էր, ով այնտեղ բանավոր թարգմանչի դեր էր կատարում:  

Թեպետ նա թարգմանում էր մալայերեն և նրան գտան Մալայական թերակղզում, շատերը հավատացած են, որ իրականում նա ֆիլիպինցի էր: Ֆիլիպիններում նրան մինչ այժմ էլ հերոս են համարում: 

 

 

 

3. Առաջին էլեկտրական լամպը

 

Ահա մի այլ տարածված թյուրըմբռնում: Ամենայն հավանականությամբ, դուք լսել եք Թոմաս Էդիսոնի անունը` իբրև լամպի գյուտի հեղինակի: Իրականում լամպի գյուտը նրան չի պատկանում: Ավելի վաղ արդեն իսկ ստեղծվել էին պլատինով (լուսնոսկի) լամպի մոդելներ, սակայն դրանք բավականին թանկ էին: Օրինակ` սըր Հենրի Համփրի Դրայը պլատինի միջոցով էլեկտրական լույս էր ստացել դեռևս 1801 թ.-ին` Էդիսոնի կողմից էլեկտրական լամպի ստեղծումից 78 տարի առաջ: Իսկ Ուորեն դը լա Ռուն 1840 թ.-ին առաջին անգամ ներկայացրել է լամպեր, որոնցում պլատինը վակուումի մեջ էր: Լույս ստանալու այս եղանակը ինչ-որ չափով հիշեցնում է ժամանակակից լամպերը: Դրանք ավելի երկար էին ծառայում, սակայն նույնպես շատ թանկ էին: Առաջին ժամանակակից լամպը ստեղծվել է Հեյնրիխ Գոբելի կողմից 1854 թ.-ին: Իոսիֆ Վիլոն Սվոնը արտոնագրել է ճիշտ Էդիսոնի լամպի նման լամպի մոդելը Էդիսոնից դեռևս տասը ամիս առաջ: Այսպիսով ակնհայտ է, որ Էդիսոնը չէ լամպի գյուտի հեղինակը:

 

2. Մեծ պայթյունի տեսությունը (Big Bang Theory)

 

Այս մի կետը կարդալով` շատ ընթերցողներ գուցե բարկանան: Ջոր Լեմետր անունով մի բելգիացի քահանա 1927 թ.-ին տիեզերքը մեծացնելու տեսություն առաջ քաշեց, սակայն նա վստահ չէր, թե ինչպես կարելի էր այս գաղափարն իրագործել, ուստի որոշեց քննարկել այն Էյնշտեյնի հետ: Էյնշտեյնը այնքան էլ տպավորված չէր և հավանաբար պատասխանել է նրան. «Հաշվարկներդ լավն են, բայց ֆիզիկայից շատ ես կաղում»: 1931 թ.-ին Լեմետրը նշեց, որ տիեզերքը սկսել է մինուսկուլային (մանր չափերի)  կետից, որում էլ գտնվել է նախնական ատոմը, և որը պայթել է ստեղծման պահին: Նա մի անգամ էլ այցելեց Էյնշտեյնին, ով այս անգամ արդեն համոզվեց, որ այդ գաղափարն իրագործելի է և ընդունեց, որ նախորդ անգամ այդքան թերահավատորեն չպետք է մոտենար դրան: «Մեծ պայթյուն»  (Big Bang) անունն առաջին անգամ օգտագործվեց սկեպտիկ ֆիզիկոս Ֆրեդ Հոյլի կողմից: Նա հատուկ էր այդ անունն ընտրել, որպեսզի այդ տեսությունը զվարճալի հնչեր: 

 

 

1. ԱՄՆ-ի առաջին նախագահը 

Այս թյուրըմբռնումը ավելի շատ տեխնիկական խնդիր է:  Ջորջ Վաշինգտոնը համարվում է և ամենայն հավանականությամբ միշտ էլ կհամարվի ԱՄՆ-ի առաջին նախագահը: Սակայն Փեյթոն Ռենդոլֆը Մայրցամաքային Կոնգրեսի առաջին նախագահն էր, ով կառավարում էր Ամերիկայի Միացյալ  Գաղութները Ամերիկայի հեղափոխության ընթացքում: Հետագայում կազմավորվեց ԱՄՆ-ն:  Այսպես կոչված «մոռացված նախագահներից» մեկից` Ջոն Հենքոքից Վաշինգտոնը նամակ էր ստացել: Նամակի վրա որպես հասցեագրող գրված էր «նախագահ» բառը:  Վաշինգտոնի պատասխանը հասցեագրված էր «ԱՄՆ-ի նախագահին»: Վաշինգտոնից առաջ եղել են ոչ պակաս, քան 14 նախագահներ, սակայն նա առաջին նախագահն է համարվում, քանզի մյուս նախագահները չեն ծառայել ներկայիս սահմանադրության ընդունումից հետո: Այնուամենայնիվ, պետք չէ անտեսել, որ նրան նախորդած ու արդեն մոռացված նախագահներից շատերի շնորհիվ է ԱՄՆ-ին հաջողվել անկախություն ձեռք բերել:  Նրանց պետք չէ մոռացության մատնել զուտ այն պատճառով, որ նրանք ընդամենը որոշ միացյալ նահանգների նախագահներն էին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել