Հիասթափությունը քեզ է սպասում, երբ կլինի «հայկական Նյուրնբերգը»։
Պնդում եմ ու վերահաստատում, որ 2020-ի հոկտեմբերի 19 -ին երեկոյան 19:00-19։30-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանն ի պատասխան իմ այն հարցի, թե ի՞նչ պայմաններով է առաջարկվում պատերազմը կանգնեցնել ասել է՝ հինգ պլյուս երկու շրջանների վերադարձ ու «Լավրովի պլան»։
Դրա մեջ Շուշի չի մտնում։
Դա հաստատել է 2020-ի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինը, որը նշեց՝ Շուշի քաղաքը շարունակելու էր մնալ հայկական վերահսկողության ներքո։
Նույնիսկ Նիկոլի ԱԳՆ-ն սուտ է հանել Նիկոլին ու պնդել, որ Շուշիի հարց մինչեւ պատերազմը չի քննարկվել։
2020-ի սեպտեմբերի 27-ին Նիկոլն է ԱԺ-ում ասել՝ պատերազմ կանգնեցնելու գինը «հինգ պլյուս երկու» շրջանի վերադարձն է։
Ի՞նչ Շուշի։
ԵՎ ամենակարեւորը. 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը գիտեր ու հայտարարել է, որ պատերազմը պարտված է։
Ինչու՞ շարունակեց պատերազմը, երբ ինքն էլ ընդունել է պարտության փաստը՝ տալով հազարավոր նոր զոհեր։
Սրա պատասխանը տուր, Նիկոլ։
Չես կարող։
Հիասթափությունը քեզ է սպասում, երբ կլինի «հայկական Նյուրնբերգը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid03gsXYF6YQYYJdXcuvyc9Ksoif1VJdX1vuMJB79QwXsRcj4MKU4C27Qvc5uu5rFW3l&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել