Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պարտավորվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վճարել 105.000 թուրքական լիրա (5.400 դոլար)։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ապրիլի 19-ին Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ Անկարայի 38-րդ առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին ուղղված «Փախչելու է արտասահման» արտահայտության պատճառով սկսված դատական վարույթի շրջանակներում, որպես բարոյական վնասի փոխհատուցում, պարտավորվել է վճարել 50 հազար լիրա, իսկ մեկ այլ ելույթի ընթացքում հնչեցրած վիրավորանքների համար՝ ևս 55 հազար լիրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել