2021 թվականի ապրիլի 14-ին Նարեկի հորը քննչականից զանգ եկավ. «Անհետ կորած զինվոր ունեք, չէ՞։ Եկեք քննչական, ԴՆԹ համընկում կա...»։
Այս լուրից հետո Ավետիսյանների ընտանիքի կյանքը 180 աստիճանով փոխվեց։ Զոհված որդու լուսանկարները տեսնելուց հետո հոր առողջությունն այլևս առաջվանը չէ։ Վերջին անգամ երեկ է Շտապ օգնությունը սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխել։ Բարեբախտաբար վտանգավոր բան չի եղել ու ժամեր անց դուրս է գրվել։
Նարեկը զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, Հադրութի Խուռհատ սարի համար մղվող մարտերում։ Հրամանատարի փախուստից հետո նորակոչիկները մենակ էին մնացել իրենց մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ կռվում։ Զոհվել էին անհավասար կռվում, բայց չէին նահանջել։
Որոնողական աշխատանքների արդյունքում 2020 թվի դեկտեմբերին Նարեկի մարմինը դուրս բերեցին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքից։
2 տարի առաջ այս օրը՝ 2021 թվականի ապրիլի 19-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մայր հողն իր գիրկն առավ 18-ամյա հայորդուն, ով աննահանջ կռիվ մղեց թշնամու դեմ ու անմահացավ՝ չնահանջելով իրեն վստահված դիրքից։
Լույսերի մեջ մնաս, Նարեկ ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։
Ներկայումս Նարեկի ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով դրամահավաք ենք նախաձեռնել։ Մասնակցել ցանկացողները կարող են դիտել տեսանյութն ու դրամական փոխանցումները կատարել հետևյալ եղանակներով.
Դրամահավաքին կարող եք մասնակցել հետևյալ եղանակներով
Քարտի վրայի թվերը-4847 0400 0444 3334 Converse Bank Suren Avetisyan
Բանկային հաշվեհամարին դրամով փոխանցելու համար- 19300072914800 (AMD Converse Bank) ստացող Suren Аvetisyan
Բանկային հաշվեհամարին դոլարով փոխանցելու համար- 19300585806601 (USD Converse Bank) ստացող Suren Аvetisyan
Բանկային հաշվեհամարին եվրոյով փոխանցելու համար- 19300258751004 (EUR Converse Bank) ստացող Suren Аvetisyan
Իդրամ- 977390257
Gofundme
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02t94g6N7nG6NAMrnwXY3aPxuzJzQk2WJtDunJu1sPvgdCtqNdpVDi7yEk7iqDdnsYl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել