1in.am-ը գրում է.

Reuters-ը ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սկարլետ Յոհանսոնի մասին պատրաստել է ֆոտոշարք:

Գործակալությունը ներկայացրել է լուսանկարներ օրերս Վենետիկի 70-րդ կինոփառատոնի ժամանակ «Մաշկի տակ » (Under the Skin) ֆիլմի պրեմիերայից: 

Ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերի ֆիլմում Յոհանսոնը հանդես է գալիս այլմոլորակային կնոջ դերով, ով գայթակղում է մարդկանց և ուղարկում իր հայրենի մոլորակ: Ֆոտոշարքում Յոհանսոնն է՝ տարբեր միջոցառումների ժամանակ:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել