Սիրելի՜ հայրենակիցներ,
Հարգելի՜ լրագրողներ
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Civic.am լրատվական կայքը կատարել է մեր պահանջը` տպագրելով մեր պատասխան հերքումը։ Ակնհայտ է, որ սույն քայլով վերոնշյալ լրատվական կայքը փաստացի ընդունել է, որ հղում անելով այսպես կոչված «հավաստի» աղբյուրի և մեզ մեղադրելով Ռ. Քոչարյանից գումար և բնակարան ստանալու մեջ զրպարտել է մեզ` տարածելով չհիմնավորված ու անապացույց տեղեկատվություն: Մենք անհոգնել ու հետևողական պայքարելու ենք յուրաքանչյուր անբարո ապատեղեկատվության դեմ, որի նպատակը մեր պայքարի արժեզրկումը և էժանացումն է: Մենք մեր որդիների նահատակությունը չենք վաճառում, հանուն իրենց գնալու ենք յուրաքանչյուր ստի ու կեղծիքի հետևից` անկախ «հավաստի» աղբյուրների զբաղեցրած պաշտոնից ու երևակայության աստիճանից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gayane.arzumanyan.75/posts/pfbid03969y6Gd46182KYiDMr1FchUoe3kEDgRgJM6VasZ3zWKyJdAhgGzWscmqVj5s5vDl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել