Tert.am-ը գրում է.
Շվեդական Կիրունա լեռնահանքային քաղաքը սկսում է «տեղափոխվել», գրում է «Комсомольская правда»-ն։
Ավելի քան 100 տարի հսկայական լեռնահանքը Կիրունային աշխատատեղեր է տվել և բարեկեցություն բերել։ Սակայն հանքարդյունաբերության մեծացմանը զուգահեռ քաղաքի կենտրոնում սկսել են ճեղքեր հայտնվել, որոնք անընդհատ մեծանում են և սպառնում են քաղաքի բազմաթիվ շինությունների անվտանգությանը։
2004-ին քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել քաղաքի կենտրոնը՝ եկեղեցով, քաղաքապետարանով, դպրոցներով, խանութներով, երկաթուղային կայարանով, 18 հազ. բնակիչների մեծ մասի հետ տեղափոխել 3.5 կմ դեպի արևելք։
Տեղափոխումը պլանավորվել է գրեթե 9 տարի։ Մարտին քաղաքային խորհուրդն իր համաձայնությունն է տվել շվեդական White ճարտարապետական ընկերության առաջարկած պլանին։
Ամռան վերջին օրը քաղաքացիները հավաքվել են կայարանում։ Նրանք ճանապարհել են վերջին գնացքը և սկսել պատրաստվել տեղափոխմանը։ Որոշ շինություններ կքանդվեն՝ նոր վայրում կառուցվելու համար, իսկ մյուսները պարզապես կքանդվեն։
Ամենաբարձր օբյեկտները ստիպված կլինեն կրկին կառուցել։ Հնագույն եկեղեցին, որը 2001-ին ճանաչվել է ամենագեղեցիկ շինությունը թագավորությունում, որոշվել է տեղափոխել նոր վայր՝ առանց քանդելու, ամբողջական տեսքով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ