Թե բա դրոշ վառելը սահմանին լարվածություն ա առաջացնելու: Սա ասում են մարդիկ, ովքեր կամ տգետ են, կամ քոռ, կամ խուլ, եթե մինչ օրս չեն հասկացել, որ այս պահին որևէ մեկը չի կարող ասել, թե որտե՞ղ ա սկսվում ու վերջանում Հայաստանի սահմանը: Երևի չեն նկատում, որ շաբաթը մեկ զինվոր է սպանվում, որովհետև պետություն գոյություն չունի, որ իր զինվորի թիկունքին կանգնի: Երևի հեչ լարված չէր, իսկ դրոշը վառելուց հետո նոր լարվելու է:
Ասում են, թե բա թող գնա սահմանում զինվորի կողքին կանգնի: Սա ասում են տղամարդիկ, ովքեր տանը մաչո են խաղում, իսկ դրսում` ալեն սիմոնյան: Սա ասում են կանայք, ում համար երևի թե երկրի սահմանը սեփական սենյակի մահճակալն ա: Դե բա էլ ինչպե՞ս որակեմ, երբ այլոց կոչ են անում գնալ սահման, իսկ իրենց տան տղամարդկանց` ոչ:
Ասում են, թե բա տուժել է Հայաստանի իմիջը: Ի՞նչ իմիջ: Ով հասցնի ոտքերը սրբում ա էս գյոզալ երկրի վրա, իսկ դուք ինչ որ իմիջից եք խոսում: Ի՞նչ իմիջ, երբ Ալիևը ամենօրյա ռեժիմով կոշիկներն ա փայլացնում մեր երկրի վրա: Էդ ի՞նչ իմիջից եք խոսում: Պարտված երկրի ու ջախջախված բանակի ի՞նչ իմիջից եք խոսում, այ դեբիլներ:
Հ.Գ. Լավ ա արել, որ վառել ա: Էդքան նեղվել եք, հելեք ու անվերադարձ ռադ էղեք Բաքու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid06iUgB1xEfmsQ31XbrtwuxxY8R54ERNSbtwGSC5ib7Tun3weT71EWgfRy4pXWNnsAl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել