1in.am-ը գրում է.

Երիտասարդ ամերիկացին դարձել է ուղղաթիռի սեփական ռադիոկառավարվող մոդելի զոհը: Նա ուղղաթիռը բաց էր թողել Նյու Յորքի այգիներից մեկից: Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը:

Ոստիկանության տվյալներով՝ 19-ամյա Ռոման Պիրոժեկը զոհվել է հինգշաբթի առավոտյան՝ Բրուկլինի զբոսայգում, երբ ուղղաթիռի պտուտակի թևը հարվածել է նրա պարանոցին:

Պրոժեկի հայրը այն ակումբի փոխնախագահն է, որն այգում ռադիոկառավարվող մոդելների գործարկում է կազմակերպում:

Հաղորդվում է, որ սա ԱՄՆ-ում այդ սպորտաձևի ողջ պատմության մեջ երկրորդ մահվան դեպքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել