Պատերազմում զոհված տղերքի ծնողները այսօր փակել են Քննչական կոմիտեին հարող Մամիկոնյանց փողոցը: Փակելու պահին մի էվակուատոր էր անցնում, չհասցրեց, ստիպված կանգնեց: Վարորդը ջահել տղա էր: Մամաներից մեկն ասում ա՝ «Տղես, մենք քո դեմ բան չունենք, ավտոն անջատի, սալյարկեդ չպրծնի»։
Էս ծնողներն էս ազգի խիղճն են: Իրենց ամենաթանկերին Հայրենիքի համար տալուց ու անտեսված, արհամարված լինելուց հետո անգամ սիրում են էս երկիրը, ուզում են լավը դարձնել այն, պայքարում են, որ մյուս ծնողներն էլ իրենց պես որդեկորույս չդառնան:
Իրենց ձեր աջակցությունն է պետք: Վաղը առավոտյան եկեք ու կանգնեք իրենց կողքին: Իրենց կողքին լինելը առաջին հերթին պատիվ ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել