Operativ.am-ը գրում է.
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երգչուհի Վերա Բրեժնևան ակտիվորեն մասնակցում է բարեգործական միջոցառումներին: Նա քաղցկեղով հիվանդ երեխաներին է օգնում: Երգչուհին շատ հաճախ է մասնակցում տարբեր բարեգործական ակցիաներին: Քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու համար՝ Վերան մի քանի ժամով վաճառողուհի է աշխատել: Վաճառքից 60 տոկոսը տրամադրվելու է այդ երեխաներին:
Միջոցառման կազմակերպիչները Վերային դեռ մայիսից էին առաջարկել մասնակցել ակցիային: Երգչուհին մեծ հաճույքով ընդունել է այդ առաջարկը: Վերայի ներկայությունը խանութում օգնեց, որպեսզի շատ հաճախորդներ լինեն: Երգչուհին այդ ընթացքում հասցրել է նաև լուսանկարվել իր երկրպագուների հետ:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=37031/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել