News.am-ը գրում է.
Խոստացված խաղաղության դարաշրջանում մեզ սպասվում է սողացող պատերազմ եւ սպանդ։ Այս մասին Ազատության հրապարակում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, գրում է News.am-ը։
«Նիկոլ Փաշինյանի ասած 29․800 քկմ տարածքն օր օրի կրճատվում է։ Վաղն այս բոլոր առաջխաղացումները սպասվում են Արարատում, Վարդենիսում, Ջերմուկում, Երեւանում։ Իսկ մեզ արնաքամ անելով հյուծող, մեր սերունդը լափող դահիճները հայտարարում են, թե ակցիա անողները վտանգում են մեր սահմանները։ Մենք երեկ ականատես եղանք Բնունիս համայքնում դիվերսիոն խմբերի ներթափանցմանը, նրանք փորձում են դա ներկայացնել, որ ադրբեջանիցները մոլորվել են, այն ինչ չեն ասում, որ դրանք միքանիհոգանոց դիվերսիոն խմբեր են։ Այս դիվերսիոն հարձակումները, զավթումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ այս շները զավթած են պահում իշխանությունը, իսկ մենք անտարբեր հետեւում ենք զարգացումներին, եւ թույլ ենք տալիս, որ մեզ ծաղրեն»,- ասաց Նաիրա Մելիքյանը։