ArmStar.am-ը երեկ արդեն անդրադարձել է Արտակարգ իրավիճակների նախարարության հոբելյանին նվիրված արտակարգ համերգին, որին մանակցում էին մի շարք հայ աստղեր` Անդրեն, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Արա Գևորգյանը, Ֆորշը, Ռուզան Ավետիքյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, Մհերը: 

Համերգի բեմադրող ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն էր, ով հետաքրքիր լուծումներ էր առաջարկել բոլոր ելույթներին: Օրինակ` Սոֆի Մխեյանը մոտոցիկլետով եկավ բեմ, իսկ էքսթրիմի սիրահար Անդրեն օդապարիկով իջավ ու կատարեց իր երգը:

Ինչ վերաբերում է համերգային շոուի վարողներին, ապա նրանք` Արսեն Գրիգորյանն ու Անի Դաշյանը, վերամբարձ կռունկների վրա` փրկարարի ուղեկցությամբ էին հայտարարում երգիչների հերթական համարներն ու վերևից էին հետևում համերգի ողջ ընթացքին:

Այժմ առաջարկում ենք դիտել  լուսանկարներ համերգից: 

Լուսանկարները տրամադրել է ԱԻՆ-ը:

 

 

 

 

 Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել