Tert.am-ը գրում է.
Թուրքիան, թեև փորձեց Սիրիայում արաբական գարուն իրականացնել և տարածաշրջանում դառնալ ուժեղ կենտրոններից մեկը, սակայն ոչ միայն տապալեց այդ քաղաքականությունը, այլև Եվրոպայի համար անցանկալի գործընկեր դարձավ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
«Թուրքիան դարձել է ոչ թե ակտիվ դերակատար, այլ մի պետություն, որը ընդունելի չի Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում: Թեև Թուրքիան ակտիվ է, սակայն նա ինքնուրույն չի կարող ներգրավվել սիրիական ռազմական զարգացումների մեջ: ԱՄՆ-ն ու Իսրայելը մինչև որոշակի գիծ կարող են Թուրքիային թույլ տալ ակտիվություն ցուցաբերել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա թուրքագետը նշեց, որ վերջինս Չինաստանի հետ միասին հենց սկզբում ինչ հնարավոր էր գործադրեց խնդիրը մեղմ ճանապարհով հանգուցալուծելու համար:
«Ռուսաստանը ինչ ուներ՝ և՛ դիվանագիտական գործիքները, և՛ Ասադի ռեժիմին (իհարկե, ոչ ակնհայտ) զենք-զինամթերքով օգնեց: Բայց ներկայումս Ռուսաստանը չունի որևէ ուժ, որ հակազդի ամերիկյան հակաօդային ուժերին: Նա միայն կարող է փորձել հնարավորինս շատ կողմնակիցներ հավաքել, որոնք ևս ցանկանում են, որ հարցին միջամտություն չլինի»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ