Panorama.am-ը գրում է.
Մինչ ԱՄՆ կոնգրեսը կորոշի հարվածել Սիրիային, թե ոչ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արդեն մոտ 50 անգամ փոխել է ռազմական գործողությունների ծրագրերը: Պենտագոնում ունեցած աղբյուրը Fox News-ին հայտնել է, որ թիրախների ընտրությամբ զբաղվում է անձամբ նախագահ Բարաք Օբաման:
Նրա խոսքով, Պենտագոնում դեռ քննարկում են, թե որ տարբերակին պետք է դիմեն: Ըստ աղբյուրի՝ նախագահի վերջնական ընտրությունը կախված է նրանից, թե որ թիրախներին է նա ցանկանում հարվածել:
Հեռուստաալիքի զրուցակիցը նաև նշել է, որ Պենտագոնի ծրագրերի անհստակությանը լուրջ խոչընդոտում է կոնգրեսի անդամների միջև բանակցությունների ընթացքը, որոնց մեծ մասը կտրականապես դեմ է Սիրիայում ռազմական գործողություններին՝ բացատրելով, որ իրենք արտահայտում են ընտրողների դիրքորոշումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ