Զանգեցին հերթական «Distribution Armenia» կոչվող կազմակերպությունից։ Անցած անգամները խնդրում էին գնել ամսագիր, որի գումարները պետք ա բարեգործության վրա ծախսվեն։ Մի անգամ սխալվեցի, ասեցի, որ բերեն, 1000 դրամ տվեցի, բերեցին ինչ- որ էշություն, որը չուներ իր մեջ ոչ մի հետաքրքիր նյութ։ Դրանից հետո մի քանի անգամ զանգել են հերթական ամսագրերի համար։ Էսօր խնդրում էին առնել 4 հատ երեխաների համար ներկելու գիրք, որի գումարները նույնպես պետք է գնան բարեգործությանը։

Սա փող մուրալու ինչ-որ ձև ա։ Ասում ես՝ ոչ, կրկնում են՝ բարեգործության նպատակներով են ծախսվելու գումարները, որ ամաչես, առնես։ Էն օրը երբ տեսնեմ, որ նպատակային էդ գումարները գնում են բարեգործությանը, ամեն ամիս 1000 չէ, շատ ավելի շատ կտամ` իմանալով, որ լավ գործ եմ անում։

Ընկերությունը գրանցված է Սփյուռում, բայց Սփյուռի կայքը մեռած ա հիմա, չեմ կարող ստուգել, իսկ HR.am–ում կան, բայց ոչ մի հայտարարություն դեռ չեն արել։

Նման դեպքերը ո՞նց ու ով է ստուգում։ Ես փաստ չունեմ, բայց խաբեության հոտը փչում ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել